Վրաստանում 200 հարսանքավորներ սուր թունավորմամբ հիվանդանոցներ են տեղափոխվել. նրանցից 28-ը երեխաներ են
Վրաստանի Մարնեուլի շրջանում տեղի ունեցած հարսանեկան արարողության ժամանակ սուր թունավորման ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 200 մարդ, հաղորդում են վրացական ԶԼՄ-ները։
Տեղեկություններիհամաձայն՝ հոսպիտալացվածներից 28-ը երեխաներ են։ Բժշկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ բոլոր հոսպիտալացվածների մոտ առկա է սուր աղիքային ինֆեկցիա։ Նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր։
Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Սադախլո գյուղում։ Ամենայն հավանականությամբ մատուցված սնունդը ժամկետանց է եղել։
Մարնեուլի շրջանային հիվանդանոց է մեկնել Վրաստանի վարչապետ Գեորգի Կբիրիկաշվիլին և զրուցել հիվանդների ու բժիշկների հետ։
Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։