slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Հերթական՝ շմոլ գազի թունավորմամբ մի ամբողջ ընտանիք, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոցներ
211652_close_icon

Հերթական՝ շմոլ գազի թունավորմամբ մի ամբողջ ընտանիք, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոցներ

views-count108335 դիտում article-date 21:29 02-01-2020
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 2-ին, շմոլ գազի թունավորմամբ հերթական դեպքն է տեղի ունեցել հանրապետությունում։ Ժամը 20;20-ի սահմաններում Արմավիրի մարզի Արևաշող գյուղի տներից մեկից «Աստղիկ» բժշկական կենտրոն են տեղափոխվել տան անդամները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ընտանիքի անդամները իիվանդանոց են տեղափոխվել «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ և տեղափոխվածների մեջ կա նաև 2 երեխա։ Երեխաներն էլ տեղափոխվել են «Մուրացան» մանկական հիվանդանոց։ Շնորհիվ Էջմիածնի հիվանդանոցի շտապօգնության, «Աստղիկ» և «Մուրացան» բժշկական կենտրոնների բժիշկների՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ապահովության համար նրանք 1 օր մնալու են բժիշկների հսկողության տակ։ Դեպքի մասին տեղեկացվել է նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը և այս պահին «Աստղիկ» բժշկական կենտրոն և Մուրացանի մանկական հիվանդանոց են մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ խմբերը։ Փաստի առթիվ նույն բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ *** [b]Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ թունավորվածներն են՝ 4-ամյա Լիլիթ Երոյանը, 13-ամյա Շողեր Երոյանը, 17-ամյա Մանուկ Երոյանը, 34-ամյա Ալլա Թադևոսյանը, 37-ամյա Արթուր Երոյանը, 70-ամյա Շողիկ Զաքարյանը։ [/b] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր