Դատարանը ազատ է արձակել «Զվարթնոց» օդանավակայանից Միացյալ Նահանգների պահանջով ձերբակալված ՌԴ քաղաքացուն
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր մերժեց «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովին կալանավորելու՝ դատախազության միջնորդությունը:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/08/28/93960/]Հիշեցնենք[/url], որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նախօրեին ձերբակալվել էր Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովը:
Ռուսաստանյան Риа Новости լրատվական գործակալության պնդմամբ՝ Ս.Միրոնովը ձերբակալվել էր Միացյալ Նահանգների պահանջով:
Այդ հարցով առաջարկում ենք դիմել տեղի իշխանություններին,- հայտնել էր ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Էլիզաբեթ Տրյուդոն:
Ս.Միրոնովի փաստաբան Կարեն Ներսիսյանը հայտարարել էր, որ 30-ամյա Միրոնովը, ով ռուս-բելառուսական մի ընկերության վիդեոտեխնոլոգիաների բաժնի ղեկավարն է, կնոջ հետ Հայաստան էր եկել հանգստանալու: