Թուրքիայի Դիարբեքիր օդանավակայանը ենթարկվել է հրթիռակոծման
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիր օդանավակայնը հրթիռակոծման է ենթարկվել: Այս մասին հայտնում է թուրքական Dogan գործակալությունը:
Աղբյուրի պնդմամբ՝ հրթիռակոծությունն իրականացրել են քրդական ուժերը:
Օդանավակայանի ուղևորներն ու աշխատակազմը կրակոցներից ապաստանել են օդանավակայանի տերմինալում: Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան:
Նշենք, որ Դիարբեքիր քաղաքը Թուրքիայի խոշոր քաղաքներից մեկն է, որի բնակչության մեծ մասը քրդեր են կազմում: