Ընտրությունների նախաշեմին Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում ոստիկանության մեծաթիվ ուժեր են կենտրոնացվել
Թուրքիայի «քրդերի մայրաքաղաք» համարվող Դիարբեքիր քաղաք են կենտրոնացվել մեծ թվով ոստիկանության ուժեր, հաղորդում է Ria Novosti-ն:
Քաղաքի կենտրոնական՝ Դաղ-քափի հրապարակ է բերվել 3 միավոր զրահամեքենա, ջրցան մեքենա, իսկ Իզզեթ Փաշա փողոցում հերթապահում են 2 ոստիկանական զրահամեքենաներ: Ողջ քաղաքում շրջում են ոստիկանության աշխատակիցները, իսկ քաղաքի վրայով հաճախակի թռչում է ռազմական ինքնաթիռը:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Թուրքիայում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցելու են 20 կուսակցություններ: Ընտրություններին առաջին անգամ մասնակցելու է ընդդիմադիր Քեմալ Քըլըչդարօղլուի քրդամետ Ժողովրդահանրապետական կուսակցությունը: Խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ կլինի հաղթահարել 10%-անոց արգելքը: