Չեմպիոնների լիգա. «Բարսելոնայի» խումբը 3 անգամ թանկ է «Լեսթերի» խմբից
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունից հետո 32 թիմերը ձևավորեցին 8 խումբ:
Transfermarkt.de մարզական-վիճակագրական կայքը ներկայացրել է, որ 8 խմբերից ամենաթանկը C խումբն է, որի 4 թիմերի խաղացողների տրանսֆերային արժեքը կազմում է 1,574 մլրդ եվրո: Հիշեցնենք, որ այդ խմբում են «Բարսելանոն», «Մանչեսթեր Սիթին», Մյոնխենդգլադբախի «Բորուսիան» և «Սելթիկը»:
Իսկ ահա G խումբն ամենաէժանն է` ընդամենը 480 մլն եվրո: Այս խմբում են «Լեսթերը», Պորտուն, «Բրյուգեն», «Կոպենհագենը»: