Չեմպիոնների լիգա. «Բարսելոնայի» հերթական «մաստեր-կլասն» ու Սուարեսի հրաշք գոլը. տեսանյութ
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» 3:1 հաշվով հաղթեց «Արսենալին»:
Կատալոնյան ակումբը ոչ մի խնդիր չունեցավ այս խաղում: Նրանք առաջին խաղում հաղթել էին 2:0 հաշվով, լիովին վերահսկում էին իրավիճակը:
Չնայած կատալոնացիները խաղում էին այսպես ասած` «էկոնոմ-ռեժիմով», սակայն դա նրանց չխանգարեց բազմաթիվ գոլային պահեր ստեղծել Օսպինայի դարպասին, որոնցից երեքը պսակվեցին հաջողությամբ: Երեք գոլն էլ գեղեցիկ ստացվեցին, սակայն հանդիպման զարդը, անկասկած, «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի հրաշք գոլն էր:
Միակ բանը, որը կարողացավ անել «Արսենալը», դա հեղինակության գոլն էր: «Բարսելոնան» շարունակում է արշավը դեպի երկրորդ անընդմեջ տիտղոսը Չեմպիոնների Լիգայում:
[b]Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում
[/b]
«Բարսելոնա» (Իսպանիա) - «Արսենալ» (Անգլիա)՝ 3:1 (առաջին հանդիպում՝ 2:0)
Նեյմար, 18, Լուիս Սուարես, 65, Լիոնել Մեսի, 88 - Էլնենի, 51