Կամենիի հերոսությունները «Բարսելոնայի» վրա թանկ նստեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 0:0 խաղաց «Մալագայի» հետ:
Հանդիպման հերոսը դարձավ «Մալագայի» դարպասապահ Կառլոս Կամենին: Վերջինս բազմաթիվ անհավանական, ֆանտաստիկ սեյվերի հեղինակ դարձավ, ետ մղեց բոլոր հնարավոր և անհնարին գնդակները:
Ընդ որում, «Մալագան» վերջին 20 րոպեն խաղում էր 10 հոգով, իսկ խաղավերջում մնաց 9 հոգով: Երկու դեպքում էլ կարմիր քարտի պատճառով խաղադաշտից հեռացվեցին հյուրերի 2 խաղացող:
Նշենք, որ «Բարսելոնայի» կազմում բացակայում էին Լիոնել Մեսին և Լուիս Սուարեսը:
Այս խաղից հետո «Բարսելոնան» վաստակեց 26 միավորով և ընթանում է 2-րդ տեղում: Առաջատարը «Ռեալն» է` 27 միավոր և մեկ խաղ պակաս:
[b]Իսպանիայի առաջնություն, 12-րդ տուր
[/b]«Բարսելոնա» - «Մալագա»՝ 0:0