211652_close_icon
views-count694 դիտում article-date 12:52 14-01-2024

Ճապոնիան հայտնել է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի հավանական արձակման մասին

Tert.am-ի փոխանցմամբ՝ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը հրթիռ է արձակել, ենթադրվում է, որ այն բալիստիկ է եղել։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությանը։

Ճապոնիայի պարեկային նավերը կոչ են արել տարածաշրջանում գտնվող նավերին հրթիռի բեկորների հայտնաբերման դեպքում չմոտենալ դրանց և անմիջապես կապ հաստատել իշխանությունների հետ։

Պահպանության ծառայությունը հայտնել է նաև, որ Կորեայի արձակած բալիստիկ հրթիռը, մեծ հավանականությամբ, արդեն ընկել է։

NHK հեռուստաալիքը՝ հղում անելով Ճապոնիայի կառավարական աղբյուրներին, հայտնել էր, որ հրթիռը հավանաբար Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս է ընկել։

Նմանատիպ նյութեր