Բրավոն դարձավ «Մանչեսթեր Սիթիի» խաղացող
«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտարարեց դարպասապահ Կլաուդիո Բրավոյի տրանսֆերի մասին:
Բրավոն անգլիական ակումբի հետ 4-ամյա պայմանագիր է ստորագրել: Մինչև նոր ակումբ տեղափոխվելը 33-ամյա չիլիացին հանդես էր գալիս «Բարսելոնայում»: Տրանսֆերի արժեքը գնահատվում է մոտ 15 մլն եվրո:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան` մեկնաբանելով Բրավոյի տրանսֆերը, նշել է.
«Կլաուդիոն ֆանտաստիկ դարպասապահ է: Նա հրաշալի ձեռքբերում է մեր թիմի համար: Բրավոն ունի փորձ, առաջատարի հատկանիշներ: Այժմ նրա լավագույն տարիներն են:
Տարիներ շարունակ ես հիացել եմ այս դարպասապահով: Ուրախ եմ, որ նա մեր թիմի խաղացող է դարձել», ասել է կատալոնացին: