Ռոնալդոն դարձել է «Ռեալի» նախագահի խորհրդական և ակումբի դեսպան
Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն վերադարձել է «Ռեալ», որտեղ նա կլինի ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի խորհրդականը և թիմի դեսպանը աշխարհում:
Նշվում է, որ Ռոնալդոյի վերադարձը «Ռեալ» պայմանավորված է ակումբում աշխատելու նրա մեծ ցանկությամբ: Այս հարցը լուծվել է Ռոնալդոյի և Պերեսի հանդիպումից հետո:
Նշենք, որ Ռոնալդոն «Ռեալում» 2002-2007 թվականներին մասնակցել է 177 հանդիպման և դարձել 104 գոլի հեղինակ: Ուշագրավ է, որ Ռոնալդոն հասցրել է նաև թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ միասին խաղալ այդ տարիներին: