Ռոնալդոն 4-րդ անգամ կամուսնանա
Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի կրկնակի չեմպիոն Ռոնալդոն պատրաստվում է 4-րդ անգամ ամուսնանալ, հայտնում է Globo Esporte-ն: Բրազիլացու ընտրյալը կդառնա Պաուլա Մորաեսը: Հարսանիքը նշանակված է 2015 թվականի ապրիլին:
Նշվում է, որ հարսանիքի տեղի կունենա Բուզիոս բնակավայրում, որը գտնվում է Ռիո-դե-Ժանեյրոյից 170 կմ հեռավորության վրա և տոնումը կտևի շուրջ երեք օրը: Հյուրերի թիվը կգերազանցի 1000-ը: