Հենրիխ Մխիթարյանը մոր հետ հանգստյան օրն անցկացրել է Բլեքփուլում. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անցած հանգստյան օրերն անցկացրել է մոր` Մարինա Թաշչյանի հետ:
Հայ ֆուտբոլիստը մոր հետ այցելել է նաև Իռլանդական ծովի ափին գտնվող Բլեքփուլ քաղաք, հաղորդել է[url=http://www.dailymail.co.uk/sport/football/article-3752032/Henrikh-Mkhitaryan-enjoys-trip-Blackpool-settles-life-Manchester-United.html] Daily Mail[/url] բրիտանական պարբերականը, որը ներկայացրել է նաև տեսանյութ` Չինաստանում Մխիթարյանի և չինացի երկրպագուների հանդիպումից: