2096 դիտում
22:00 04-01-2021
Հենրիխ Մխիթարյանը այսօր մարզում է անցկացրել, չնայած երեկ մասնակցել է թիմի խաղին
Հռոմի «Ռոման», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, թեև նախօրեին ծանր խաղ է անցկացրել «Սամպդորիայի» հետ, սակայն արդեն այսօր մարզում է անցկացրել և սկսել է պատրաստվել «Կրոտոնեի» հետ հունվարի 6-ին կայանալիք հանդիպմանը:
Ինչպես նշում է forzaroma կայքը, «Սամպդորիայի» հետ խաղին մասնակցած ֆուտբոլիստները, այդ թվում Հենրիխ Մխիթարյանը, մարզասարքերի վրա են մարզումներ անցկացրել, իսկ հանդիպումը բաց թողած խաղացողները լիարժեք պարապմունքն են անցկացրել:
Ինչպես նշում է աղբյուրը, այսօրվա մարզմանը չի մասնակցել Դավիդ Սանտոնը, որը նախօրեի հանդիպմանը հայտավորված է եղել պահեստայինների թվում, սակայն այդպես էլ խաղադաշտ չի մտել: Իսկ ահա դարպասապահ Անտոնիո Միրանտեն ապաքինվել է վնասվածքից և մարզվել թիմի հետ:
Նմանատիպ նյութեր
10357 դիտում
19:44 21-02-2017
Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ վերջին մարզումն է անցկացրել Ֆրանսիա մեկնելուց առաջ. ՖՈՏՈՇԱՐՔ
1393 դիտում
17:57 05-07-2024
Բելինգհեմը կկարողանա մասնակցել Շվեյցարիայի դեմ խաղին՝ չնայած ՈւԵՖԱ-ի պատժին
3936 դիտում
19:10 18-01-2014
Հենրիխ Մխիթարյանը 11 մետրանոց վաստակեց իր թիմի օգտին. տեսանյութ
Այս բաժնից
10498 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am