Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ վերջին մարզումն է անցկացրել Ֆրանսիա մեկնելուց առաջ. ՖՈՏՈՇԱՐՔ
                        «Մանչեսթեր Յունայթեդը» նախապատրաստվում է Եվրոպա լիգայի խաղարկության 1/16 եզրափակչի պատասխան արտագնա խաղին` ընդդեմ «Սենտ Էտյենին»:
Այսօր մանկունյացիները Ֆրանսիա մեկնելուց առաջ վերջին մարզումն են անցկացրել թիմի մարզաբազայում: Մարզմանը լիարժեք մասնակցել է նաև Հենրիխ Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել էր 3:0 հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 22-ին, Երևանի ժամանակով 21:00-ին:
                                            
                    
                                            
                        
            

