Սիրիական պատերազմում մինչ օրս 14,700-ից ավելի երեխա է մահացել
Հումանիտար կազմակերպություններն ահազանգում են. Սիրիայի պատերազմի ողջ ժամանակահատվածում զոհվել է ավելի քան 14.700 երեխա, հաղորում է DW պարբերականը։
Նրանցից շատերը դարձել են ռմբակոծությունների ու մարտական այլ գործողությունների զոհը, հարյուրավոր երեխաներ մահացել են սովից կամ հիվանդություններից։ Այդ մասին նշվում է Սիրիայում գործող Մարդու իրավունքների մոնիթորինգային կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։
Human Rights Watch-ի տվյալներով՝ պատերազմի ողջ ընթացքում անազատության մեջ է հայտնվել առնվազն 1433 երեխա և ազատ է արձակվել միայն 436-ը։ Իսկ մոտ 100 երեխաներ դաժան կտտանքների են ենթարկվել։