2807 դիտում
23:04 27-05-2022
«Մինչ օրս զոհվածների ծնողների նկատմամբ բարեհամբույր է գտնվել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը». 44-օրյա պատերազմում զոհվածի հայր. aravot.am
aravot.am-ը գրում է. «Ամսի 13-ի հայտարարությունից հետո նա (Նիկոլ Փաշինյանը-Ն. Գ.) պետք է կալանավորվեր: Ինքնախոստովանանք է, մարդն ասում է՝ ես եմ սպանել այդ երեխաներին, իսկ քննչականում, մեզ ասում են՝ չենք կարող հարցաքննության կանչել՝ հիմքեր չկան»,- «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց 44 օրյա պատերազմում զոհված Դավիթ Զաքարյանի հայրը՝ Աշոտ Զաքարյանը: Նա վստահ է, որ Հայաստանում իրավական համակարգը մեկ կետից է ուղղորդվում, ու դա է պատճառը, որ անգամ 44-օրյա պատերազմի հանգամանքներին վերաբերվող գործերն այդ ճակատագրին են արժանացել:
Ինչպես հայտնի է, դեռ մեկ ամիս առաջ զոհվածների ծնողները դիմել էին ՀՀ գլխավոր դատախազություն՝ տուժողի իրավահաջորդ ճանաչվելու համար: Նաեւ՝ պահանջում էին, որ Նիկոլ Փաշինյանը մեղադրյալի կարգավիճակ ստանա եւ խափանման միջոց ընտրվի կալանավորումը:
Հիմքը՝ ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում ունեցած ելույթն է, որտեղ նա հայտարարել էր. «Այո՛, պատերազմը հնարավոր էր կանխել, արդյունքում կլիներ նույն իրավիճակը, սակայն՝ առանց զոհերի»:
Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր
2919 դիտում
18:48 05-10-2018
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային
1807 դիտում
13:17 13-01-2021
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպում է ունեցել ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ