211652_close_icon
views-count2892 դիտում article-date 23:23 20-08-2016

Playboy-ի հիմնադիր Հեֆների լոսանջելեսյան առանձնատունը վաճառվել է 100 մլն դոլարով

Հայտնի Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հեֆներին պատկանող առանձնատներից մեկը վաճառվել է, սակայն 2 անգամ ցածր այն գնից, որը նախապես հայտարարվել էր։ Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով գնորդի՝ 33-ամյա ներդնող Դարեն Մետրոպուլոսի մամուլի քարտուղարին։ Նրա խոսքով՝ առանձնատունը, որը գտնվում է Լոս Անջելեսում, այնուամենայնիվ, ռեկորդային գնով է վաճառվել։ Մետրուպոլիսը բնակվում է Հեֆների տան հարևանությամբ։ Առայժմ նոր սեփականատերը չի կարող տեղափոխվել առանձնատուն, քանի որ գործարքի պայմաններով՝ 90-ամյա Հեֆները իրավունք ունի այնտեղ ապրելու մինչև իր կյանքի վերջը, որից հետո Մետրոպուլոսը նոր կարող է մտնել այդ տունը։ Գույքը պահպանելու համար Հեֆները Մետրոպուլոսին կվճարի տարեկան 1 մլն դոլար։ Առանձնատունը կառուցվել է 1927 թվականին։ Տարածքը կազմում է 25 հազար քմ։ Ունի թենիսի կորտ, կենդանաբանական այգի, բասկետբոլի խաղահրապարակ և մի քանի լողավազան։ Մետրոպուլոսը չի ստանա միայն տան կահույքը։ [img]/ups/images/0577440001471707465600406.jpg[/img]

Նմանատիպ նյութեր