Մահացել է PlayBoy-ի հիմնադիր Հյու Հեֆները
92 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները։ Այդ մասին Twitter-ի միջոցով հայտնել է ամսագիրը։
Նա ծնվել էր 1926 թվականի ապրիլի 9-ին։ Բանակում ծառայելուց հետո որոշ ժամանակ աշխատել էր Esquire ամսագրի գովազդային բաժնում, սակայն որոշել էր իր սեփական ամսագիրն ունենալ։
1953 թվականի դեկտեմբերին լույս է տեսնում Playboy-ի առաջին համարը՝ շապիկին հանրահայտ Մերիլին Մոնրոյի պատկերով։
Ավելի քան կեսդարյա պատմության ընթացքում ամսագրում տեղ են գտել այնպիսի հանրահայտ մարդկանց հոդվածներ և հարցազրույցներ, ինչպիսիք են՝ Սինդի Քրոուֆորդը, Նաոմի Քեմփբլը, Շերոն Սթոունը, Դեննիս Ռոդմանը, Թոմմի Հիլֆիգերը, Քևին Սփեյսին, Ջոն Թևավոլթան, Բիլլ Գեյթսը և այլք։