Նյու Յորքում 22 մլն դոլարով 100 կարատանոց ադամանդ է վաճառվել
Նյու Յորքում Sotheby's աճուրդում 3 րոպեում 22 մլն դոլարով վաճառվել է 100 կարատանոց ադամանդ, որը De Beers ընկերությունը արդյունահանել էր Հարավային Աֆրիկայում:
Լոտի մեկնարկային արժեքը 19 մլն դոլար է եղել: Աճուրդի տան աշխատակիցը նշել է, որ թանկարժեք քարն այնքան թափանցիկ է, որ այն կարելի է համեմատել միայն ջրի հետ:
Ադամանդի գնորդը նախընտրել է անհայտ մնալ: