211652_close_icon
views-count1906 դիտում article-date 16:44 20-08-2016

Ջերդան Շաքիրի. Գվարդիոլայի հետ իմ հարաբերություններն այնքան էլ պարզ չէին

«Սթոք Սիթիի» կիսապաշտպան Ջերդան Շաքիրին պատմել է «Բավարիաում» Խոսեպ Գվարդիոլայի հետ հարաբերությունների մասին: «Գվարդիոլան շատ լավ մարզիչ է, բայց նրա հետ հարաբերություններն այնքան էլ լավ չէին դասավորվել: Գվարդիոլան չի սիրում բացատրել, թե ինչու խաղացողը հիմնական կազմում չի ընդգրկվում: Չի բացատրում, թե ինչու են մնում պահեստայինների նստարանին: Անկասկած, դա խաղացողի համար հեշտ բան չէ, երբ քրտնաջան աշխատանք ես տանում: Մանավանդ, երբ Գվարդիոլան լրագրողներին ասում է, թե այդ խաղացողը լավն է: Մենք «Բավարիայի» հետ նվաճեցինք Գերմանիայի առաջնությունը, և հուսով եմ, որ «Մանչեսթեր Սիթիի» հետ նա Անգլիայում էլ կհաղթի: Սակայն սա ուրիշ լիգա է, նրա թիմն այլ է, դա նրա կարիերայի ամենաբարդ տարին կլինի», ասել է Շաքիրին:

Նմանատիպ նյութեր