211652_close_icon
views-count58910 դիտում article-date 15:10 24-08-2016

Եթե լինեին վթարի վայրում, ապա ողբերգական դեպքը չէին շահարկի ու անհիմն չէին մեղադրի մարդկանց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 1-ին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկություն էր հրապարակել Լոռու մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, ինչի հետևանքով 3 հոգի մահացել էին, 3 հոգի՝ տեղափոխվել հիվանդանոց։ Օրեր առաջ էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկություններ տարածվեցին, որ վթարված ավտոմեքենաներից մեկը վարել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի եղբայրը՝ ոստիկանության Տարոնի բաժնի պետը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում, ինչպես նաև մի շարք փորձաքննությունների արդյունքով պարզվել է, որ Toyota Prado-ն վարել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Մոսկվա քաղաքի Դմիտրևի շրջանի Օլյավիդովա գյուղի բնակիչ, 42-ամյա Արամիկ Ավակյանը, ով փաստացի բնակվում է Վանաձոր քաղաքի Խորենացի 1/գ շենքում, իսկ Վազ 21099-ը վարել է Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի 3-րդ փողոցի 1-ին նրբանցքի բնակիչ, 24-ամյա Սասուն Դավթյանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Toyota-ի վարորդ Ա. Ավակյանը Է. Շարմազանովի կնոջ ազգականն է, և գուցե դա է պատճառը եղել, որ ինչ-որ մարդիկ փորձում են Է. Շարմազանովի անունը շահարկելով՝ «կպցնեն նշված վթարի մեջ», մինչդեռ, եթե լինեին վթարի վայրում, ապա չէին փորձի ողբերգական դեպքը շահարկեին իրենց ուզած ձևով։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/08/01/91896/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 1-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 25 կմ հատվածում՝ Մարգահովիտ գյուղի վարչական տարածքում բախվել էին Toyota Land Cruiser Prado մակնիշի 10 DD 017 համարանիշի և ՎԱԶ 21 099 մակնիշի 34 MS 925 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել էին, իսկ 3-ը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էին Վանաձորի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել էին նաև Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը։ Փրկարարների հետ օգնել էին նաև քաղաքացիները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Գուգարքի քննչական բաժնում Թ․Շուշանյանի կարգադրությամբ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր․օր․-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր