211652_close_icon
views-count14818 դիտում article-date 12:20 27-05-2016

«ՊՆ-ում պահի լրջությունը չէին գիտակցել, միջազգային փորձը չէին ուսումնասիրել, դրա համար պատրաստ չենք կիբեր պատերազմի». armlur.am

Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո հանրության թիվ մեկ քննարկման թեման հայրենի զինված ուժերի սպառազինության հարցն է: Արդյոք սակավության պատճառը միայն տնտեսակա՞նն է: Ի վերջո, ինչո՞ւ Հայաստանը մինչ օրս ձեռք չի բերել այնպիսի զինատեսակներ, որոնք մշտապես պատերազմական վիճակում գտնվող ցանկացած երկիր պարտավոր է ունենալ իր զինանոցում: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ [url=http://armlur.am/533804/]ArmLur.am[/url]-ը զրուցեց «Aria ինովացիոն տեխնոլոգիաներ» ընկերության հիմնադիր տնօրեն Վիկտոր Մնացականյանի հետ: [b]Հիբրիդային պատերազմում օրենքներ չկան [/b] [b]-Պարո՛ն Մնացականյան, ապրիլյան քառօրյա պատերազմը նման չէր 90-ականների գոյամարտին: Ձեր տպավորությամբ, արդյոք ՀՀ-ն պատրա՞ստ է ժամանակակից պատերազմին` զինատեսակների և տեղեկատվական մարտ վարելու տեսանկյունից: [/b] -Նախ նշեմ, որ տեղեկատվական պատերազմը կիբեր պատերազմի բաղադրիչ է, որն էլ իր հերթին հիբրիդային պատերազմի դրսևորում է: Իսկ այն հիմնականում լինում է չհայտարարված պատերազմների պարագայում, որում և մենք հիմա գտնվում ենք: Կիբեր պատերազմները նոր ֆորմատի, տեխնոլոգիաների պատերազմ են, և մեզ հիմա այս պահին պետք է «Квантовый скачок» անել, որպեսզի արագ տրանսֆորմացվենք ժամանակակից պատերազմներին: [img]/ups/images/0674226001464337288921392.jpg[/img] Իսկ ժամանակակից պատերազմը DIME (Diplomacy, Information, Military, Economics) ֆորմատն է: Կիբերպատերազմը ինտերնետում հատուկ տեսակի դիմադրություն է, որն ուղղված է խափանելու համակարգի շահագործումը պետական, ֆինանսական մարմիններիում և այլ ձեռնարկություններում, որոնք օգտագործում են այդ կապը: Նման ռազմական գործողություններ կատարելու համար ընդամենը մեկ տեսակի զենք է հարկավոր` համակարգիչ, որը միացված կլինի ինտերնետին, և, իհարկե, հմուտ մասնագետ, ով էլ կհետևի գործընթացին: [b]-Իսկ պրոպագանդա՞ն.. [/b] -Պրոպագանդան առավել բազմաշերտ է: Ստեղծվում են վարակներով լի կայքեր` «kaskatseli.am», «kaskatseli.az», «kaskatseli.ru», որտեղ տեղադրվում են ծուղակային վերնագրերով նյութեր, և մարդիկ, ընկնելով թակարդը մտնում են այնտեղ, ինքնաբերաբար ներբեռնում են վարակներ իրենց համակարգիչների կամ հեռախոսների մեջ` դառնալով մեզ համար կառավարելի: Կիբեր շպիոնաժը կարող է արտահայտվել սկսած ռազմաարդյունաբերական ոլորտից կարևոր տեղեկությունների գողացումից մինչև մարդկանց անձնական էջերի նամակագրությունները մտնելուց և հրապարակելուց: [img]/ups/images/0664033001464337330388944.jpg[/img] [b]Համակարգչային վարակն արդեն զենք է [/b] Համակարգչային վարակները, որոնց ամենացայտուն օրինակն էր Իրանի միջուկային համակարգի դեմ ուղղված 2010 թվականի Stuxnet վիրուսը, տևական ժամանակ ներդրված էր եղել ընդամենը մի քանի համակարգչում, ինչի շնորհիվ շարքից դուրս էին եկել մի քանի հազար ցենտրիֆուգաների մեծ մասը, և Իրանն այդ հարցում մի քանի տարով հետ ընկավ: Համակարգչային վարակները 2013 թվականին միջազգաին հանրության կողմից համարվեցին լիարժեք զենքեր: Աշխարհի մակարդակով մինչ օրս հայտնի ամենաազդեցիկ կիբեր պատերազմի օրինակներից է 2007-ին Ռուսաստանի և Էստոնիայի միջև տեղի ունեցած անհաշտությունը` կապված ռուս զինվորի արձանի հանելու հարցի հետ, երբ Ռուսաստանը կիբեր հարձակում իրականացրեց Էստոնիայի վրա: Տնտեսության այն մասը, որը կառավարվում և համակարգվում էր ինտերնետի օգնությամբ, ամբողջովին խաթարված էր մի քանի օր: Այնտեղ անգամ անհնար է եղել բանկային փոխանցում անելը կամ բանկոմատներից գումար հանելը: Եվ ցավոք, գիտության ու բարձր տեխնոլոգիաների զարգացման հետ համատեղ զարգանում և հարստանում են նաև վնասարարության ձևերը: Եվ իհարկե, իրենց բոլոր վատ կողմերի կողքին կարելի է ասել, որ դրական կողմեր ևս ունեն: Այն հնարավորություն է տալիս մարդկային քիչ կորսուստներ ունենալ` առավելագույն արդյունքի դիմաց: [b]Զինվորներն ասում են՝ «դուք ԱԹՍ-ների հարցը լուծեք, մենք մնացածը կանենք»: [/b] [b] -Վերլուծե՞լ եք արդյոք, քառօրյա պատերազմում ինչպես դրսևորվեցին ժամանակակից տեխնոլոգիաները, և արդյոք հնարավո՞ր էր դրանց դեմ պայքարել: [/b] -Դե, ապրիլյան քառօրյա պատերազմի նորագույն տեխնոլոգիան կարելի է համարել Անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ի հայտ գալը: Կարելի է ասել, որ այսօր սահմանին կանգնած մեր տղաների միակ անհանգստությունն անօդաչու թռչող սարքերն են: Զինվորներն ասում են՝ «դուք դրանց հարցը լուծեք, մենք մնացածը կանենք»: Հիմնականում ԱԹՍ-ն զենք չի համարվում: Այն ավելի շատ հետախուզական գործիք է, չհաշված կամիկաձե ԱԹՍ-ները՝ պարուրված բարձր տեխնոլոգիայի մի քանի ֆունկցիաներով: Երբ ասում են «безпилотник», չի նշանակում ընդհանրապես անօդաչու: Այն ծրագրավորող կամ համակարգող ունի, ով հնարավորություն ունի տեսնելու շատ բաներ, ինչպիսին են`զինատեսակների, հենակետերի տեղակայման վայրերը, հրամկազմին, անգամ, կարող է նաև որոշ մարդկանց դեմքով ճանաչել: Սարքը հեռակառավարվող է և կարող է կառավարվել հազարավոր կիլոմետրերի վրա: Եվ ըստ իս, այսպես ասած, 80-ականների ծանր տեխնիկայի և Ադրբեջանի գերժամանակակից տեխնիկայի հիմնական տարբերությունը напичканный լինելն է, այլ ոչ թե այդքան բուն ռազմական տեխնոլոգիաներն են նորացել: Իհարկե, գուցե արկերը մի քիչ ավելի հեռու են սկսել գնալ կամ տանկերը զրահի կոմպոզիտ նութերից են պատրաստվում, բայց հիմնական տարբերությունը հենց այդ տեխնոլոգիաներն են: Փորձեմ բացատրել` ինչ է տեղի ունենում զենքի և նոր տեխնոլոգիների համադրությունից: Օրինակ ԱԹՍ-ները շրջում, նկարում են տեղանքը և սպուտնիկի կամ ինտերնետի, որը, իմիջիայլոց, փոխանցվում է մինչև 50gkb վայրկյան արագությամբ, օգնությամբ, այդ նկարները փոխանցվում են հրամանատարությանը, ովքեր էլ իրենց հերթին այն փոխանցում են տանկերի անձնակազմերին կամ հրթիռանետներին: Նրանք էլ նավիգացիաների օգնությամբ շատ քիչ շեղումներով արկեր են ուղարկում մեր վրա: [b]Կարող ենք ԱԹՍ որսալ ու արտադրել [/b] [b]–Վերջին շրջանում տեղեկություն եղավ այն մասին, որ ԱԹՍ-ներ ավելի հաճախ են նկատվում ոչ միայն դիրքերում, այլև, օրինակ, Տավուշում: Մի՞թե այդքան դժվար է առավել ուշադիր լինել և հայտնաբերել դրանք: [/b] -Կուզե՞ք անկեղծ ասեմ. շատ հնարավոր է, որ մի օր էլ ավելի խորը հատվածներում հայտնվեն նման սարքեր: Ավելին` Ադրբեջանը, ի տարբերություն մեզ, սպուտնիկ ունի, որն օգնում է: Ու հարցը ուշադրության դաշտում չէ, այլ՝ հնարավորությունների: Առաջին հերթին հայտնաբերելու, երկրորդը` չեզոքացնելու: Նշեմ, որ նրանք թռչում են բավականին բարձր և, կարելի է ասել, անձայն, ու մենք որոշ պատճառներով չենք տեսնում նրանց կամ չենք կարողանում մեր զենիթային համակարգերով ոչնչացնել: Դուք գիտե՞ք, որ մեր գործընկերներ Կարեն Վարդանյանի և ԻՏՁՄ նախաձեռնությամբ ՏՏ ոլորտի մի քանի հայրենասեր մասնագետների և 40-ից ավելի ընկերությունների շնորհիվ, ինչպիսիք են` ”Instigate”, “Fimetech”-ը և մնացածները, ստեղծել են աշխատանքային խմբեր նման հարցերի լուծումը գտնելու համար: Եվ ի պատիվ իրենց, կարելի է ասել, որ մենք ունենք որոշակի հաջողություններ, որոնք շուտով կարող ենք կիրառել: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://armlur.am/533804/]կայքում[/url]:

Նմանատիպ նյութեր