211652_close_icon
views-count3431 դիտում article-date 16:44 20-08-2016

Քլինթոնի՝ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու դեպքում Ուկրաինան մահաբեր զենք կստանա. Ուկրաինայի ՆԳՆ

Եթե ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնի Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված Հիլարի Քլինթոնը, Ուկրաինան կկարողանա ձեռք բերել մահաբեր զենք։ Նման հայտարարություն է արել Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Զորիան Շկիրյակը «112 Украина»-ին տված հարցազրույցում, փոխանցում է rosbalt.ru-ն։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից շատ բան է կախված և ինքը հուսով է, որ հենց Քլինթոնը կդառնա այդ երկրի հաջորդ նախագահը։ Նաև հավելել է, որ հաղթելու դեպքում Քլինթոնը կոշտ դիրքորոշում կորդեգրի ՌԴ-ի նկատմամբ։ Նա նաև հույս է հայտնել, որ Քլինթոնը կշարունակի Ուկրաինային աջակցելու ու նրա շահերը պաշտպանելու ուղղությունը։

Նմանատիպ նյութեր