ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու դեպքում Ջեբ Բուշը կփակի Կուբայում ԱՄՆ դեսպանատունը
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, Ֆլորիդայի նախկին նահանգապետ և հանրապետական Ջեբ Բուշը հայտարարել է, որ ամենևին էլ ուրախ չէ նրանով, որ Միացյալ Նահանգները մտադիր է վերաբացել Կուբայում իր դեսպանատունը, գրում է New York Times-ը:
Նյու Համփշիրում արհմիությունների ղեկավարների հետ ունեցած հանդիպման ժամանակ նա ասել է, որ նախագահ ընտրվելու դեպքում այդ դեսպանատունը երկար չի մնա բացված և ինքը կհասնի նրան, որ այն փակվի:
«Դրանով մենք սատարում ենք այն ռեժիմին, որն իր ձեռքերում է պահում տնտեսությունը և ճնշում իր քաղաքացիների ազատությունը»,-ասել է Ջեբ Բուշը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն 2014 թ-ի դեկտեմբերի 17-ին հայտարարեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների շուրջ 50-ամյա դադարին վերջ դնելու մտադրության մասին: