Ֆրանսիայի նախագահ Օլանդը մտադիր է երկրորդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ ցանկանում է հաջորդ նախագահական ընտրություններում, որոնք կկայանան 2017 թվականին, կրկին իր թեկնածությունն առաջադրել, սակայն դա կանի միայն, եթե վստահ լինի, որ կհաղթի, գրում է ֆրանսիական Le Point թերթը։
«Ես լավ գիտեմ, թե ինչ են նշանակում տարիներն առանց անձնական կյանքի։ Սակայն ցանկություն ունեմ։ Դա իմ անձնական որոշումն է»,-մեջբերում է թերթը Օլանդի խոսքը։
Նա նաև բավականին թշնամաբար է տրամադրված իր հնարավոր հիմնական մրցակից, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սաչկոզիի նկատմամբ՝ ասելով, որ «նա ցանկանում է ջարդել իմ ատամները»։