3635 դիտում
14:58 18-08-2016
Օդ է բարձրացել աշխարհում ամենաերկար թռչող ապարատը՝ Airlander 10-ը. տեսանյութ
Աշխարհում ամենաերկար թռչող ապարատը՝ Airlander 10-ը, իր առաջին թռիչքն է կատարել, գրում է BBC-ն։
Այն իր մեջ համատեղում է ինքնաթիռ և դիրիժաբլ։ Airlander 10-ը օդ է բարձրացել անգլիական Բեդֆորդշիրի կոմսության Քարդինգթոն օդակայանից։
Օդանավի երկարությունը 92 մետր է, 8 մետրով ավելի երկար աշխարհի ամենամեծը համարվող Aн-227 Мриа օդանավից։ Օդանավի կշիռը 20 տոննա է կազմում։ Մասնագետները պնդում են, որ այն կարող է մինչև 6 կմ բարձրության վրա գտնվել և թռչել մինչև 148 կմ/ժ արագությամբ, կարող է օդում մնալ 5 օր, տեղափոխել մինչև 10 տոննա բեռ և վայրէջք կատարել ջրի վրա։
Hybrid Air Vehicles ընկերությունում, որը ստանձնել է օդանավի կառուցումը, նշել են, որ այն բազմանպատակ է. կարող է օգտագործվել հետախուզության, կապի ապահովման, հումանիտար օգնության տեղափոխման, ինչպես նաև ուղևորներ փոխադրելու համար։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3069 դիտում
14:34 25-09-2019
Չինաստանում կառուցել են աշխարհում ամենաերկար ծովային երկաթուղային-ավտոմոբիլային կամուրջը
1857 դիտում
16:58 19-01-2015
NASA-ի ապարատը առաջին անգամ կանցնի Պլուտոնի վրայով
2265 դիտում
10:54 15-07-2016
Կրթական համակարգի ուռճացված ապարատը կկրճատվի. ԿԳ նախարարի խորհրդական. «Առավոտ»
Այս բաժնից
898 դիտում
20:47 26-11-2024
Իսրայելական ինքնաթիռները ինտենսիվ ռմբակոծություններ են իրականացնում Բեյրութում
802 դիտում
19:59 26-11-2024
Թրամփը սպառնում է մաքսատուրքեր սահմանել Մեքսիկայի և Կանադայի դեմ
775 դիտում
19:09 26-11-2024
ՀԱՊԿ երկրների ղեկավարները սահմանափակ ձևաչափով կքննարկեն անվտանգության հարցեր