211652_close_icon
views-count2265 դիտում article-date 10:54 15-07-2016

Կրթական համակարգի ուռճացված ապարատը կկրճատվի. ԿԳ նախարարի խորհրդական. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. ««Դուք համարում եք, որ ճիշտ է նման հարց տալը մի մարդու, ով քառասունից ավելի տարի դասավանդում է դպրոցներում և բուհերում, ով հեղինակել է տասնյակից ավելի դասագիրք, մանկավարժական գիտությունների թեկնածու է, դոցենտ, կրթական հասարակական կազմակերպության ղեկավար և պետական ու միջազգային պարգևների արժանացած մանկավարժ, որը նշանակվել է նախարարի խորհրդական հասարակական հիմունքներով, այսինքն՝ առանց տարրական աշխատավարձի, սակայն վերցնելով աշխատանքի ու պատասխանատվության ահռելի բեռ»,- «Առավոտի» հարցին ՝ մամուլում շրջանառվեց Ձեր նշանակման հարցը, այն կապվեց Ձեր բարձրաստիճան պաշտոնյա բարեկամների հետ, ինչպե՞ս կմեկնաբանեք դա, այսպես պատասխանեց ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական Նաիրա Հայրապետյանը ՝ հավելելով. «Ի դեպ, նախարարի կողմից իրականացվող նոր բարեփոխումների զգալի մասը վերաբերելու է կրթական համակարգում ուռճացված ապարատի կրճատմանն ու պետական միջոցների տնտեսմանը, ինչի մասին հայտարարել էր նաև վարչապետ Աբրահամյանը, և ես ողջունում եմ այդ ռեֆորմն ու սեփական օրինակով դրսևորում եմ այն»։ Տիկին Հայրապետյանը վերջերս է նշանակվել նախարարի խորհրդական։ Մեր զրուցակիցը մի կարևոր հանգամանք ևս շեշտադրում է. «Կրթական համակարգում կան գումարներ, դրանք շրջանառվում են և օրինական, և ապօրինի դաշտերում բայց երկու դեպքերում էլ կան պետական համակարգից կամ համակարգված դաշտից դուրս շրջանառություններ։ Բարեփոխումների փաթեթով վերանայվելու են լուծման ուղղությամբ են գնալու նաև այդ խնդիրները։ Հարցին՝ տեսակետ կա, որ Լևոն Մկրտչյանն անցումային նախարար է, կհաջողվի նրան արմատական քայլեր իրականացնել, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց. «Նախարար Մկրտչյանի նպատակադրվածությունն այդ ամենն իրականացնելու չափազանց մեծ է, և վստահ եմ, նա կհիշվի կրթության համակարգի պատմության մեջ որպես այդ ռեֆորմների իրականացնող»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր