NASA-ի ապարատը առաջին անգամ կանցնի Պլուտոնի վրայով
                        NASA-ի տիեզերական ապարատը պատմության մեջ առաջին անգամ կանցնի Պլուտոն մոլորակի վրայով: 
8-ամյա տիեզերական ճանապարհորդությունից հետո NASA-ի New Horizons տիեզերական ապարատը Պլուտոնին մոտենալու  առաջին փուլում է և կանցնի թզուկ-մոլորակի վրայով: 
 NASA-ի մոլորակների գծով բաժանմունքի ղեկավար Ջիմ Գրինի հաղորդմամբ՝ New Horizons տիեզերական ապարատը Տիեզերք է  դուրս եկել 2006թ-ի հունվարին և ակտիվացել է անցյալ ամիս՝ անցնելով 3 միլիարդ մղոն: Այս ամառ նա կանցնի Պլուտոնի մոտով: 
Մարդկությանը  պատմության մեջ դեռ չի հաջողվել մոտենալ ամենասառը, մութ և ամենաքիչ ուսումնասիրված Արեգակնային համակարգի այս մոլորակին:
Ի դեպ՝ հետաքրքրական է, որ ըստ աստղաբանների և Էզոտերիկների, Պլուտոնը համարվում է նաև իքս մոլորակ, այն Արեգակի շուրջը բոլոր կենդանակերպերով անցնելով՝ լրիվ պտույտ է կատարում 247.7 տարում: Պլուտոնի հսկայական ուժը զգացվում է պատմության մակընթացությունների և տեղատվությունների վրա: Նրա բացասական ներգործությունից առաջանում են երկրաշարժեր, միջուկային ճեղքումներ, որոնք և ոչնչացում են առաջացնում և ստեղծում նորը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

