211652_close_icon

Արթուր Աբրահամի շնորհավորական ուղերձը՝ հայ օլիմպիականներին

views-count2844 դիտում article-date 15:50 17-08-2016
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը շնորհավորական ուղերձ է հղել ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանին եւ հայ օլիմպիականներին` ցուցադրած հիանալի արդյունքների համար: «Շնորհավորում եմ համայն հայությանն ու ըմբշամարտի արքա Արթուր Ալեքսանյանին` փառահեղ հաղթանակի առթիվ: 20 տարի անց Հայաստանն ունեցավ օլիմպիական չեմպիոն. դա մեծ պատիվ է ոչ միայն մարզիկի, այլև ամբողջ հայ ազգի համար: Շնորհավորում եմ նաև Ռիո-2016-ի մեր մյուս հաղթանակած մարզիկներին` Միհրան Հարությունյանին, Սիմոն Մարտիրոսյանին, Գոռ Մինասյանին: Հարգանքներս ձեզ, տղանե'ր, հպարտանում եմ ձեզանով, դուք ուժեղ եք, մենք` բոլորս միասին, անպարտ ենք»,- նշել է Արթուր Աբրահամը:

Նմանատիպ նյութեր