3742 դիտում
10:02 14-08-2016
Ռիո-2016. ՀՀ և ՀԱՕԿ նախագահները Բրազիլիայում հանդիպեցին հայ օլիմպիականներին. ֆոտոշարք
Ամառային 31-րդ Օլիմպիական խաղերը շարունակվում են: Այսօր՝ օգոստոսի 13-ին, հայ օլիմպիականների հետ հանդիպելու էին եկել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ հայ մարզիկներն ունենալու են հաջողություններ և հիշեցրել է, որ այդ հաջողությունները նաև մեր ժողովրդին ավելի ճանաչելի են դարձնում: Սերժ Սարգսյանը շեշտել է, որ հայ մարզիկները մրցելու են այլ՝ ավելի մեծ ազգերի ընտրյալների հետ, ովքեր իրենց սեփական երկրներում հազարավոր մրցակիցներ ունեն, և այդ հանգամանքից ելնելով է, որ հայ մարզիկի ձեռքբերումն ավելի է արժևորվելու:
Օլիմպիական ավանում հայ մարզիկներին դիմեց նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը. «Հարգելի օլիմպիականներ, ամենակարևորը դուք գիտեք, որ դուք ուժեղ եք: Այսօր ամբողջ հայ ազգը ձեր հաջողությանն է սպասում: Օր ու գիշեր սպասում ենք ձեր հաղթանակներին: Բոլորն էլ գիտեն, որ մենք մեդալների իրական հավակնորդներ ունենք:
Կարող էինք արդեն նվաճած մեդալներ ունենալ, եթե Անդրանիկ Կարապետյանը ցավալի վնասվածք չստանար: Ելույթներից առաջ հաղթանակի տրամադրվեք: Դուք պետք է հնարավոր ամեն ինչ անեք, որ արժանի ներկայանաք: Եկել ենք այստեղ, ձեզ երկրպագելու և աջակցելու համար: Աստված ձեզ պահապան լինի, սպասում ենք մեդալների»:
Հաջորդող օրերին ՀՀ և ՀԱՕԿ նախագահները ներկա կլինեն հայ օլիմպիականների ելույթներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
Նմանատիպ նյութեր
4140 դիտում
14:09 26-07-2016
ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի ողջույնի խոսք է հղել հայ օլիմպիականներին
Այս բաժնից
2560 դիտում
11:36 25-01-2025
Ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Գեորգի Հարությունյանը տեղափոխվել է հունգարական ակումբ
2923 դիտում
20:35 23-01-2025
Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է Հայաստանի շախմատի եռակի չեմպիոն
2908 դիտում
20:19 22-01-2025
Սուսաննա Գաբոյանը 4-րդ անգամ դարձավ Հայաստանի շախմատի չեմպիոն