Հենրիխ Մխիթարյան. Իրապես հպարտ եմ մեր մարզիկների համար
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի թաքցրել իր ուրախությունը` Ռիո-2016-ում հայ մարզիկների վերջին հաջողությունների առթիվ:
«Հայաստանը օլիմպիական ոսկի նվաճեց: Իրապես հպարտ եմ մեր մարզիկների համար: Արթուր Ալեքսանյան (ոսկի»), Միհրան Հարությունյան (արծաթ), Սիմոն Մարտիրոսյան (արծաթ), Գոռ Մինասյան (արծաթ)», գրել է Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում: