211652_close_icon
views-count5756 դիտում article-date 12:49 04-07-2016

Հենրիխ Մխիթարյան. Հպարտ եմ, որ օգնում եմ Արցախին և դեմ չեմ Զիդանի հետ համատեղ աշխատել

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իսպանական հեղինակավոր Marca պարբերականի հետ զրույցում անդրադարձել է իր ծրագրերին, Իսպանիայում երբևիցե հանդես գալու հնարավորությանը: «Իսպանիայի առաջնությունը ամենաուժեղ լիգաներից է, որտեղ տեխնիկապես ամենաբարձր կարգի ֆուտբոլ են ցուցադրում: Երբեք չգիտեք, թե որտեղ կշարունակեք կարիերան: Հնարավոր է, որ մի գեղեցիկ օր ես խաղամ Իսպանիայում կամ այլ տեղերում: Ինչ վերաբերում է Զինեդին Զիդանի գլխավորությամբ խաղալու ցանկությանը, ապա մանկուց հիացել եմ նրա խաղաոճով և հաղթանակի հասնելու նրա կամային հատկանիշներով: Իհարկե, չէի հրաժարվի նրա հետ աշխատել, եթե երբևիցե նման հնարավորություն ընձեռվի: Հպարտ եմ, որ ֆուտբոլիստների վարկածով ես ճանաչվեցի անցած մրցաշրջանի Բունդեսլիգայի լավագույն խաղացող: Իմ համար դա շատ մեծ նշանակոթյուն ուներ և կցանկանայի երախտագիտությունս հայտնել ֆուտբոլիստներին` այդ ընտրության համար: Ինչ վերաբերում է նրան, որ ես բարեգործական միջոցառումների միջոցով օգնում եմ Արցախին, ապա շատ հպարտ եմ, որ կարող եմ օգնել մարդկանց, ովքեր պատերազմի ժամանակ զրկվել են հարազատներից: Տասնամյակներ շարունակ Արցախը շատ է տուժել, նրանց դեմքին ժպիտ տեսնելը շատ բան է նշանակում», ասել է Մխիթարյանը:

Նմանատիպ նյութեր