Ովքեր են Հայաստանը ներկայացնելու ծանրամարտի աշխարհի առաջնությունում
Տղամարդկանց 75 կգ քաշային կարգում պայքարի մեջ կմտնեն Գոռ Սահակյանն ու Տիգրան Կարապետյանը։
Հայ ծանրորդներից մրցահարթակ առաջինը դուրս կգա Տիգրան Կարապետյանը, որը հանդես կգա C խմբում։ Նրա մրցելույթը կմեկնարկի Երևանի ժամանակով 09:30-ին։
Ավելի ուշ մեդալների համար պայքարը կսկսի Եվրոպայի կրկնակի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Գոռ Սահակյանը։ Հայ ծանրորդի ելույթը կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին։
Հիշեցնենք, որ Նինբոյում ընթացող աշխարհի առաջնությունը վարկանիշային է Լոս Անջելես-2028-ի Օլիմպիական խաղերի համար։ Հայաստանի հավաքականի ծանրորդների մրցելույթներին կարող եք հետևել Առաջին ալիքի ուղիղ եթերում։
Armsport