Հպարտ եմ մեր ազգային հավաքականի խաղով. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով վնասվածքի պատճառով բաց թողեց Եվրո 2016-ի ընտրական փուլում [url=https://shamshyan.com/hy/article/2014/10/11/30332/]Սերբիայի հավաքականի հետ կայացած հանդիպումը[/url], իր ֆեյսբուքի էջի միջոցով արժանին է մատուցել Հայաստանի հավաքականի իր խաղընկերներին և գլխավոր մարզիչ Բերնար Շալանդին:
«Հպարտ եմ մեր ազգային հավաքականի խաղով: Իմ թիմակիցները մարտական ոգի ցուցաբերեցին, ու արժանի են բոլորիս հարգանքին:
Ուզում եմ առանձին շնորհակալություն հայտնել մեր գլխավոր մարզչին` Բեռնար Շալանդին: Բոլորս հավատում ենք Ձեզ, մարզիչ: Եկեʹք շարժվենք դեպի Ֆրանսիա»,-նշել է Մխիթարյանը: