211652_close_icon
views-count2215 դիտում article-date 10:03 15-08-2016

Մարվել են տարբեր խոտածածկ տարածքներում առաջացած բոլոր հրդեհները

Օգոստոսի 14-15-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանի Նոր Նորքի 6-րդ զանգվածի շրջադարձային խաչմերուկի մոտակայքում այրվել է բուսածածկույթ՝ 2000 քմ, Նոր Նորքի 1-ին զանգվածում՝ տաքսոպարկի մոտակայքում՝ 2000 քմ, Արարատի մարզի Արարատ քաղաքի Իսահակյան փողոցում՝ թատրոնի հարևանությամբ՝ 100 քմ, Տափերական գյուղի Կամոյի փողոցի թիվ 16 տան մոտակայքում՝ մոտ 3 հա, Արտաշատ-Նորաշեն ավտոճանապարհի ձախակողմյա հատվածում՝ 1000 քմ, Լոռու մարզի Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 9-րդ կմ-ին՝ «Ռոսիա» պուրակին հարակից տարածքում՝ 2000 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ավագ դպրոցի մոտա¬կայքում՝ 1000 քմ, Երիտասարդական փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում՝ 600 քմ, Եղվարդ քաղաքի ալրաղացի մոտակայքում՝ 2 հա, քաղաքային գերեզմանատան մոտակայքում՝ 6 հա, Բալահովիտ գյուղի Ծաղկունք թաղամասում՝ 1500 քմ, Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի վերջնամասում՝ 1 հա, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի «Սուր կամրջ» կոչվող տարածքում՝ 3.5 հա խոտածածկ տարածք, ջերմահարվել՝ մոտ 1000 քմ խաղողի այգի, «Սուր կարմունջ»-ի մոտ՝ 4400 քմ խոտածածկույթ, ջերմահարվել՝ 28 պտղատու ծառ, 1000 քմ ցորենի հնձած արտ, «Աղասաֆի» կոչվող տարածքում՝ 1 հա, Մալիշկա գյուղում՝ 200 քմ,Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Պլեխանով փողոցում՝ Բալատոն վարժարանի մոտակայքում ՝ 4000 քմ, նախկին ավտոբուսների պարկի տարածքում՝ 2000 քմ, Քարհատ Մեքենա ՓԲԸ-ի տարածքում՝ 3.5 հա, Ազատան գյուղի մոտակայքում՝ 130 հակ անասնակեր, Տավուշի մարզի Ոսկևան գյուղում՝ 1 հա, Բաղանիս համայնքի գերեզմանատան մոտակայքում՝ 6 հա, Այգեհովիտ գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 1 հա, Արագածոտնի մարզի Իրինդի գյուղի հանդամասում՝ 2000 քմ, Դաշտադեմ գյուղում՝ 50 հակ անասնակեր, Բազմաղբյուր գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 800 քմ, Սյունիքի մարզի «Տաթևեր» ճոպանուղու «Հալիձոր» կայանի մոտակայքում՝ 1 հա, Ծավ գյուղում՝ 500 քմ խոտածածկույթ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր