211652_close_icon
views-count1180 դիտում article-date 20:26 13-10-2026

Հրաչիկ Պողոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ

Հրաչիկ Պողոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ։

Հրաչիկ Մհերի Պողոսյանի կենսագրությունը

Ծնվել է 1986 թվականի փետրվարի 22-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում:

Աշխատանքային գործունեություն

2025-2026թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի պետ,

2023-2025թթ. - ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության  ՀԿԳ քննիչ,

2021-2023թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ՀԿԳ քննիչ,

2015-2020թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ,

2014-2015թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության ավագ քննիչ,

IX-XII.2014թ. - ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի ավագ քննիչ,

2013-2014թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Սպիտակի քննչական բաժանմունքի քննիչ,

2012-2013թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Ստեփանավանի քննչական բաժանմունքի քննիչ:

Կրթություն

2007 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

2007-2009թթ. - ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Նմանատիպ նյութեր