Ռուսական ռմբակոծիչները հարվածներ են հասցրել Սիրիայում ԻՊ դիրքերին. ոչնչացվել է զենք-զինամթերքի 6 խոշոր պահեստ
Այսօր՝ օգոստոսի 14-ին, ռուսական 6 Ту-22М3 ռմբակոծիչ, օդ բարձրանալով Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օդանավակայանից, հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքում գտնվող «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ:
Այս մասին հայտնում է RBC-ն:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ՌԴ օդային օժերը չեզոքացրել են Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 6 խոշոր պահեստ:
ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը հաղորդում է, որ հարվածի հետևանքով ոչնչացվել է նաև ահաբեկիչների 2 կառավարման հենակետ, 2 տանկ, 4 զրահամեքենա և 7 ամենագնաց: