Ամերիկացի զինվորականները նոր հարվածներ են հասցրել Սիրիայում ու Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին
Ամերիկացի զինվորականները նոր հարվածներ են հասցրել Սիրիայում ու Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Պենտագոնին:
Նշվում է, որ երեկ երկու հարված է հասցվել Սիրիայի հյուսիս-արևելքին՝ Դեյր էզ Զոր քաղաքից դեպի հարավ-արևելք: Դրա հետևանքով ոչնչացվել է զենքով լի ավտոմեքենա, ևս մեկը վնասվել է: Թռիչքներ են իրականացվել նաև Հալեպի շրջանում ու Թել էլ Աբյադում «Իսլամական պետության» հրամանատարական կետերի վրա:
Բացի այդ, Իրաքում՝ Բաղդադից դեպի հյուսիս-արևմուտք, վերստին ռմբակոծությունների են ենթարկվել զինյալների դիրքերը:
Պենտագոնի տվյալներով՝ «Իսլամական պետության» դիրքերին հասցված հարվածների ընդհանուր թիվը հասցվել է 194-ի, որոնցից 16-ը բաժին է ընկել Սիրիային: