Թուրքիան հարվածներ է հասցրել Սիրիայում և Իրաքում քրդական դիրքերին
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատել է, որ այսօր առավոտյան ավիահարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսում Քրդական աշխատավորական կուսակցության և սիրիական քրդերի դիրքերին, հաղորդում է Ria Novosti-ն։
Այսօր առավոտյան Ազգային ինքնապաշտպանական ջոկատների հրամանատարությունը հայտնել է Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական օդուժի հարվածների հետևանքով քուրդ զինյալների զոհվելու մասին։
Թուրքական կործանիչները հարվածել են Շենգալ /Սինջար/ շրջանում տեղակայված քրդերի բազային, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 5 քուրդ զինյալ։
Թուրքական իշխանությունները հայտարարել են, որ շարունակելու են հարվածները։