Ռուսական Ту-22М3 ռմբակոծիչները հարվածներ են հասցրել Դեյր-ազ-Զորում տեղակայված ԻՊ դիրքերին
Ռուսաստանի օդատիեզերական ուժերին պատկանող Ту-22М3 ռմբակոծիչները հարվածներ են հասցրել Սիրիայի Դեյր-ազ-Զոր նահանգում տեղակայված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին։
Այդ մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։
Հաղորդագրության մեջ ասված է. «2017 թվականի դեկտեմբերի 1-ին 6 միավոր Ту-22М3 հեռավոր ռմբակոծիչներ խմբակային հարվածներ են հասցրել Դեյր-ազ-Զոր նահանգում գտնվող ԻՊ ահաբեկիչների դիրքերին»։
Նախօրեին հայտնի էր դարձել այն մասին, որ Ռուսաստանը պատրաստվում է կրճատել իր կոնտիգենտը Սիրիաի տարածքում։ Ինչպես նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, զորքերի դուրսբերման գործընթացն իրականացվելու է, հենց որ ամեն ինչ պատրաստ լինի։