Ֆրանսիայի իշխանություններն կանանց արգելել են Կաննի լողափերում բուրկինիով հայտնվել
Ֆրանսիական իշխանություններն արգելել են կանանց Կաննի լողափերում հայտնվել բուրկինիով, ինչպես ընդունված է մուսուլմանների շրջանում, հաղորդում է La Libération-ը։
Կաննի քաղաքապետարանի տարածած հաղոդրագրության մեջ ասվում է, որ «Լողափերում քայլելը, ջրում լողալը նման զգեստով, որը չի համապատասխանում պարկեշտության ու աշխարհիկ սկզբունքներին, ինչպես նաև հիգիենայի ու անվտանգության նորմերին, արգելվում է»։
Իշխանությունների կարծիքով, լողազգեստը, որն ընդգծում է կրոնական պատկանելությունը, կարող է հանրային կարգուկանոնի խախտում առաջ քաշել այն ժամանակ, երբ Ֆանսիան գտնվում է ահաբեկիչների հարձակումների թիրախում։