211652_close_icon
views-count3600 դիտում article-date 14:18 14-08-2016

Ֆիդել Կաստրոն իր 90-ամյակի առթիվ հայտնվել է հանրության առաջ

Կուբայի հեղափոխական առաջնորդ Ֆիդել Կաստրոն, ով վերջին տարիներին չափազանց քիչ է երևում հանրությանը, մասնակցել է իր 90-ամյակին նվիրված միջոցառմանը և հայտնվել հանրության առաջ: Այս մասին հայտնում է Reuters-ը: Հոբելյանական միջոցառումն անցկացվել է Հավանայի Կառլ Մարքսի անվան թատրոնում, որտեղ Ֆիդել Կաստրոն ժամանել է իր եղբոր՝ Ռաուլ Կաստրոյի, որը ներկայումս Կուբայի նախագահն է և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ընկերակցությամբ: Ներկայացման ընթացքում 90-ամյա Ֆիդել Կաստրոն վեր չի կացել իր աթոռից և ընդհանուր առմամբ հիվանդագին տեսք է ունեցել:

Նմանատիպ նյութեր