1131 դիտում
12:13 27-01-2015
Ֆիդել Կաստրոն աջակցում է ԱՄՆ-ի հետ համագործակցության ամրապնդմանը
Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն հայտնել է, որ չնայած չի վստահում ԱՄՆ-ին, բայց ողջունում է Վաշինգթոնի հետ բանակցությունների հնարավորությունը:
Կուբայի կենտրոնական հեռուստատեսության եթերում իր գրավոր հայտարարության ընթերցման ընթացքում 88-ամյա Կաստրոն ընդգծել է, որ բոլոր այն բանակցությունները, որ ուղղված կլինեն երկու երկրների միջև եղած խնդիրների լուծմանը, Հավանայի կողմից կընդունվեն՝ միջազգային օրենքներին համապատասխան:
Երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման նշույլը զգացվում է դեռևս դեկտեմբեր ամսից, երբ երկու երկրների նախագահները՝ Բարակ Օբաման և Ռաուլ Կաստրոն, միաժամանակ հայտարարությամբ հանդես էին եկել հեռուստատեսային եթերում:
Նշենք, որ Վաշինգթոնը հանել է Կուբայի հետ առևտրային սահմանափակումները և հեշտացրել է կուբացիների՝ ԱՄՆ մուտք գործելու ընթացակարգը: Հայտարարվել է նաև, որ վերականգնվում են 1961թ-ին ընդհատված դիվանագիտական հարաբերությունները:
Նմանատիպ նյութեր
1117 դիտում
11:05 02-09-2014
Ֆիդել Կաստրոն ՆԱՏՕ-ի անդամներին համեմատել է նացիստների հետ
746 դիտում
19:42 12-12-2014
Ֆիդել Կաստրոն Կոնֆուցիուսի անվան մրցանակ է ստացել
2456 դիտում
18:50 04-07-2015
Ֆիդել Կաստրոն երևացել է հանրությանը
Այս բաժնից
1162 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2952 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
1108 դիտում
22:53 23-12-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում