1156 դիտում
11:05 02-09-2014
Ֆիդել Կաստրոն ՆԱՏՕ-ի անդամներին համեմատել է նացիստների հետ
Lenta.ru-ի հաղորդմամբ՝ Կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչներին համեմատել է նացիստների հետ: Այս մասին նա գրել է Cubadebate պարբերականում հրապարակած հոդվածում:
Ըստ Կաստրոյի՝ ԱՄՆ-ի ու Եվրոպայի երկրների քաղաքականությունը մոտ ապագայում կվերածվի կրախի, իսկ դոլարն ու եվրոն կախված կլինեն ռուբլուց ու յուանից: Նա նշել է, որ ոչ ոք իրավունք չունի ոչնչացնել քաղաքներ, սպանել երեխաներ, սով և մահ սփռել:
«Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ՄԱԿ-ի կազմավորումն այսօր ընկալվում է որպես վիթխարի խաբկանք: Շատերը զարմանում են, երբ լսում են ՆԱՏՕ-ի եվրոպացի մի շարք ներկայացուցիչների հայտարարությունները, որոնք իրենց մտքերն արատահայտում են նացիստական ՍՍ-ի ոճով ու ձևով»,- նկատել է Կաստրոն և ընդգծել.
«Ադոլֆ Հիտլերի՝ ագահության վրա հիմնված կայսրությունը դարձավ պատմության տխրահռչակ էջերից մեկը, այդպիսին է նաև ներկայումս ՆԱՏՕ-ի կողմից ագրեսիվ և բուրժուական կառավարություններին խթանելը, ինչը նրանց ծաղրի առարկա է դարձնում ամբողջ աշխարհում»:
Նմանատիպ նյութեր
1170 դիտում
12:13 27-01-2015
Ֆիդել Կաստրոն աջակցում է ԱՄՆ-ի հետ համագործակցության ամրապնդմանը
3936 դիտում
15:37 06-03-2017
Էրդողանը Գերմանիայի քաղաքականությունը համեմատել է նացիստների կիրառած մեթոդների հետ
782 դիտում
19:42 12-12-2014
Ֆիդել Կաստրոն Կոնֆուցիուսի անվան մրցանակ է ստացել
Այս բաժնից
1399 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1210 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1630 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է