Ավարտվում է երեխաների ամառային հանգիստը մարզաառողջարանային ճամբարներում. լուսանկարներ
ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ` զոհված, հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան շուրջ 1215 դպրոցահասակ երեխաներ հունիսի 20-ից 3 հերթափոխով իրենց ամառային հանգիստն են անցկացնում Հանքավանի և Ծաղկաձորի մարզաառողջարանային 5 ճամբարներում:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ վարչական շրջանների ղեկավարները և քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները պարբերաբար այցելում են հանգստացող երեխաներին, տեղում ծանոթանում նրանց առօրյային և հանգստի պայմաններին:
Ս.թ. օգոստոսի 12-ին ճամբարական երեխաներին այցելել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը, ծանոթացել ճամբարների պայմաններին, զրուցել երեխաների հետ։
Հիշեցնենք, որ ամառային ճամբարների պայմաններն ու երեխաների առօրյան Երևանի քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում են։ 3-րդ հերթափոխի ավարտին՝ օգոստոսի 16-ին, ամառային հանգստի մեկնած երեխաների անվտանգ վերադարձը կապահովվի Երևանի քաղաքապետարանի և ճանապարհային ոստիկանության համագործակցությամբ:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]