211652_close_icon
views-count1348 դիտում article-date 13:00 17-08-2015

Ամառային մարզաառողջարանային ճամբարներում 3 հերթափոխով 1175 երեխա է հանգստացել. լուսանկարներ

ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ` զոհված, հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաները հունիսի 19-ից հանգստանում էին ամառային մարզաառողջարանային ճամբարներում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ` պատասխանատուները պարբերաբար այցելել են հանգստացող երեխաներին: Երեխաների համար կազմակերպվել է հագեցած ու բազմաբովանդակ ճամբարային առօրյա: Հուլիսի 27-ից ճամբարներում երրորդ հերթափոխով հանգստացող երեխաները վերադարձել են Երևան: Հանրագումարում երեք հերթափոխով ճամբարներում հանգստացած երեխաների թիվը հասել է 1175-ի: [b]Երևանի քաղաքապետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր