211652_close_icon
views-count2235 դիտում article-date 14:16 17-08-2017

Մարզաառողջարանային ճամբարներում ամառային հանգիստն է անկացրել երևանաբնակ 1215 երեխա

Երևանաբնակ զոհված և հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ 1215 երեխա ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ հունիսի 19-ից երեք հերթափոխով իրենց ամառային հանգիստն են անցկացրել Հանքավանի և Ծաղկաձորի մարզաառողջարանային ճամբարներում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ վարչական շրջանների ղեկավարները և քաղաքապետարանի պատասխանատուները այդ ժամանակահատվածում պարբերաբար այցելել են ճամբարներ՝ ծանոթանալու երեխաների առօրյային և հանգստի պայմաններին: Նշենք նաև, որ երեխաներին բաժանվել է մարզական պարագաներ և մարզահագուստ: Նրանց փոխադրումը կատարվել է հարմարավետ ավտոբուսներով, որոնց, անվտանգությունն ապահովելու նպատակով, ուղեկցել է Ճանապարհային ոստիկանությունը:

Նմանատիպ նյութեր