Ստամբուլի դատախազությունը Գյուլենին արտահանձնելու հարցով դիմում է հղել ԱՄՆ-ի իշխանություններին
Ստամբուլի դատախազությունը ամերիկյան իշխանություններին նամակ է հղել, որում պահանջում է Թուրքիային արտահանձնել իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ում և թուրքական իշխանությունները մեղադրում են երկրում ռազմական հեղաշրջումը կազմակերպելու մեջ, հաղորդում է Reuters-ը։
Բամակը հանձնվել է Թուրքիայի արդարադատության նախարարության միջոցով։ Նրանում նշվում է, որ Գյուլենը մեղադրվոմ է հեղաշրջումը նախաձեռնելու մեջ։ Բացի այդ, մի քանի տասնյակ մեղադրանքներ ևս առաջադրվել են նրա նկատմամբ։
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ Գյուլենի հարցում լավացել է։