211652_close_icon
views-count3640 դիտում article-date 19:48 09-12-2018

Նարեկ Սարգսյանը նախնական կալանքի տակ կմնա, մինչև նրան Հայաստանին արտահանձնելու հարցով որոշում կայացվի

Պրահայի ոստիկանությունը մանրամասներ է փոխանցել Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու ձերբակալությունից: «Ազատության» փոխանցմամբ՝ Պրահայի ոստիկանության խոսնակ Յան Դանեկը տեղական լրատվամիջոցներին հաղորդել է, որ 37-ամյա Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է Չեխիայի մայրաքաղաքի ոչ կենտրոնական՝ Պրահա-5 թաղամասի բնակարաններից մեկում: «Ձերբակալությունն իրականացվել է ոստիկանական հատուկ գործողությամբ, քանի որ կասկածներ են եղել, որ վերջինս զինված է», - ասել է Դանեկը: Ըստ Պրահայի ոստիկանության, Նարեկ Սարգսյանը նախնական կալանքի տակ կմնա, մինչև դատարանը որոշում կկայացնի նրան Հայաստանին արտահանձնելու հարցով:

Նմանատիպ նյութեր